Drafts

In the title
Draft development authority
Type
18.12.2018 02.01.2019
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ     Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ ՍԴՈ-1432 որոշմամբ քննության առարկա է դարձվել և Սահմանադրության 60-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող ու անվավեր է ճանաչվել ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետը՝ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ բացառելով հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու հիմքով հողամասի նկատմամբ իրավունքների հարկադրաբար դատական կարգով դադարումը, առանց անհրաժեշտ իրավական այլ միջոցները սպառելու հնարավորության:
0 36
18.12.2018 02.01.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է)  ընդգրկված «Օրիպավինի» տեղափոխումը նույն ցանկի ցուցակ 2-ում՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը սահմանափակ է», որի արդյունքում հնարավոր կլինի «օրիպավին» նյութը ներմուծել և օգտագործել գիտահետազոտական նպատակներով: 
0 81
17.12.2018 02.01.2019
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ <<Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին>> ՀՀ կառավարման որոշման նախագիծի համաձայն  նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության  հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցները հետ վերցնել և օգտագործման նպատակով ամրացնել <<Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը և <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը:
0 70
14.12.2018 29.12.2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N344Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման կամ արտահանման գործառույթը վերապահել «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ» ՓԲԸ-ին՝ նպատակ ունենալով  Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության խախտման կամ խախտում առաջացնող վտանգի, կամ Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող դեպքերում ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի անխափան աշխատանքը։
0 98
14.12.2018 30.12.2018
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր           «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով՝ ընդլայնվել է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վարույթով քննվող գործերի շրջանակը՝ դրանում ընդգրկելով բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկումը, ընդլայնվել է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ նման իրավունք վերապահելով նաև դատարաններին, հասարակական կազմակերպություններին, Արդարադատության նախարարությանը, ինչպես նաև համայնքի ավագանու խմբակցություններին և համայնքի ավագանու անդամների մեկ հինգերորդին՝ վերջիններիս հնարավորություն տալով վիճարկել համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը. սահմանվել են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման դիմումը վարույթ ընդունելը մերժելու հիմքերը. սահմանվել են վիճարկվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու դեպքում կասեցման ժամկետները. նախատեսվել է վիճարկվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կամ դրա վիճարկվող դրույթի կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի գործողությունը դատարանի կողմից կասեցնելու հնարավորությունը. նախատեսվել են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վարույթով գործերի քննության հստակ ժամկետներ. սահմանվել են ուժը կորցրած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու պահերը և դրա հետևանքները. քաղաքացիական, քրեական և վարչական դատավարություններում որպես գործի վարույթը կասեցնելու հիմք նախատեսվել է դատարանների կողմից վարչական դատարանին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման հարցով դիմելու որոշում կայացնելը, ինչպես նաև սահմանվել են կասեցված վարույթի վերսկսման հիմքերը. սահմանվել են հասարակական կազմակերպությունների կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի վիճարկման պահանջ ներկայացնելու իրավունքի իրացման պայմանները. նախատեսվել է վարչական դատարանի կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը անվավեր կամ ոչ իրավաչափ ճանաչելու դեպքում դեռևս չկատարված անբողոքարկելի վարչական ակտով դրամական պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը վերադարձնելու մասին դիմում է ներկայացնելու պարտականություն. սահմանվել են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման դիմում ներկայացնելու համար վճարվող պետական տուրքի չափը, ինչպես նաև պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտների շրջանակը:
0 186
14.12.2018 29.12.2018
Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ Նախագիծը արտադատական կարգով բռնագանձումը կասեցնելու գրավատուի հնարավորությունը իրագործելի դարձնելու համար նախատեսում է ոչ թե գրավի առարկայի արժեքի չափով, այլ գրավառուի հնարավոր վնասների չափով ապահովում տրամադրելու պարտականություն. ընդ որում տրամադրվող ապահովման չափը չի կարող գերազանցել գրավի առարկայի արժեքը:  Նախագծով նաև հստակեցվել է հայցային վաղեմության կասեցման ժամանակահատվածը վճարման կարգադրություն արձակելու դիմում ներկայացնելու դեպքում: 
0 169
13.12.2018 09.01.2019
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ Ֆուտբոլի  ազգային հավաքական թիմի տարկետումը երկարացնելու մասին 
0 91
12.12.2018 27.12.2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 04.06.2015թ. N 582-Ն, 26.02.2015թ. N 185-Ն, 10.09.2015թ. N 1061-Ն, 10.09.2015թ. N 1044-Ն, 25.09.2015թ. N 1112-Ն, 30.01.2014թ. N 145-Ն, 02.06.2016թ. N 631-Ն որոշումներում՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1030-Լ որոշման N1 հավելվածի 19.2-րդ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. մարտի 7-ի N 230-Ա որոշման հավելվածի 1-ին և փետրվարի 16-ի N 143-Ա որոշման (01.10.2018թ. N 1291-Ա որոշման խմբագրությամբ) հավելվածի 1-ին կետերի: ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների Ծրագրով նախանշված գերակայությունների և նպատակների, առաջարկվող միջոցառումների համատեքստում, նպատակ հետապնդելով առավելագույս մեծացնել սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի հասցեականությունը (ոչ միայն ընտանեկան նպաստը) և դրանց արդյունավետությունը, Նախագծով առաջարկվում է վերանայել նաև տարբեր սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացակարգերի որոշակի դրույթներ՝ հնարավորինս հստակեցնելով դրանք՝ կրճատելով թե́ շահառուի, թե́ տարածքային կենտրոնների կողմից իրականացվող կրկնվող գործողությունները (դիմում, փաստաթղթերի ներկայացում, տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու որոշումը կայացնելու համար՝ անձնական գործի կազմում և այլն):
0 229
12.12.2018 28.12.2018
Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն փոստային ոլորտի զարգացմանն ուղղված այնպիսի հայեցակարգային դրույթներ, որոնք հիմք կհանդիսանան ներկայումս գործող օրենսդրության հետագա բարելավման և փոստային ծառայությունների շուկայի ներդրումային դաշտի գրավչության բարձրացման համար:
1 126