Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
(4) Ազգային անվտանգության ծառայություն (29) Անշարժ գույքի կադաստրի կոմիտե (146) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն (98) Առողջապահության նախարարություն (293) Արդարադատության նախարարություն (42) Արտակարգ իրավիճակների նախարարություն (2) Արտաքին գործերի նախարարություն (94) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (24) Երևանի քաղաքապետարան (113) Էկոնոմիկայի նախարարություն (109) Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն (5) ՀՀ Ազգային ժողով (14) ՀՀ կենտրոնական բանկ (37) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (2) ՀՀ վիճակագրական կոմիտե (2) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (22) ՀՀ քննչական կոմիտե (1) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (8) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե (129) Շրջակա միջավայրի նախարարություն (14) Ոստիկանություն (77) Պաշտպանության նախարարություն (69) Պետական գույքի կառավարման կոմիտե (65) Պետական եկամուտների կոմիտե (84) Վարչապետի աշխատակազմ (81) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (33) Քաղաքաշինության կոմիտե (8) Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (153) Ֆինանսների նախարարություն

Տվյալ պահին առկա է 36 ակտիվ նախագիծ 1 986 նախագծերից

Վերջին տեղադրված նախագծերը

06.12.2019 21.12.2019
ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր (մինչև 2040թ՚) ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները  փաստաթուղթն ընդունվել է 2015թ.ին: Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում էներգետիկ համակարգում կատարված աշխատանքներն ու արձանագրված զարգացումները, ինչպես նաև 2020-2024թթ. համար նախատեսվող ծրագրերի իրականացումը, անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր ռազմավարական ծրագիր: Ռազմավարական ծրագրի մշակումը ներառված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի № 650-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2019- 2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում:  
2 283
05.12.2019 21.12.2019
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Արդյունքում հանրապետությունում ապահովվում է անասնահամաճարակային կայուն իրավիճակ՝ կանխելով կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր, հատուկ վտանգավոր, կարանտինային վարակիչ հիվանդությունների բռնկումը և տարածումը, որը նպաստում է անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, արտահանման և ներկրման գործընթացի խթանմանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը և բարելավմանը: Միաժամանակ միջազգային հարթակներում, անասնահամաճարակային տեսանկյունից, հանրապետությունը կներկայանա որպես ապահով երկիր։
0 260
05.12.2019 20.12.2019
«ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀՈՍԱԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած խոշոր մարտահրավերներից է: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը, առավել հրատապ է դարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը:    Թեպետ ջրային ռեսուրսները համարվում են վերականգնվող ռեսուրսներ, այնուամենայնիվ, ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և տնտեսությունը բնական նոր պայմաններին հարմարեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, պաշարների կուտակմանը և ջրային համակարգերում հոսակորուստների կրճատմանը:
0 193

Ամենաքննարկված նախագծերը

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 23.01.2019 - 07.02.2019

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջա­վայրը, բարե­նպաստ պայմաններ ստեղծել միկրո­ձեռ­նար­կատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահան­մանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապա­հովել կայուն նախադրյալներ:
300 36560

Քննարկվել է 22.11.2019 - 09.12.2019

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին Նախագծում վերլուծվել է Հայաստանի առողջապահության համակարգի կառավարման ու ֆինանսավորման  առկա իրավիճակը, ներկայացվել են գործող պետական պատվերի համակարգում առկա հիմնախնդիրները, որոնք պայմանավորված են բնակչության տարբեր խմբերի համար տարբերվող բժշկական ծառայությունների փաթեթների առկայությամբ, բժշկական ծառայությունների փոխհատուցման գների տարբերություններով, բուժօգնության որակի ապահովման համար կլինիկական գործելակարգերի կիրառման բացակայությամբ, տեղեկատվական համակարգերի անկատարությամբ, հաշվետվողականության և վերահսկման ոչ ստանդարտ և հայեցողական մոտեցումներով: Վերհանելով առկա հիմնախնդիրները, նախագծում ընդգծվում են այն նախապայմանները, որոնց ապահովման դեպքում միայն հնարավոր կլինի ստեղծել կայուն ֆինանսավորման համակարգ, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն: Նախագիծը հնարավորություն է տալիս Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հետ կապված հայեցկարգային մոտեցումների վերաբերյալ նախնական հանրային քննարկումներ սկսելու համար: Ակնկալվում է, որ Նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակի լրամշակման և կառավարության քննարկմանը ներկայացվելու ընթացքում:   
183 29095

Քննարկվել է 15.12.2017 - 12.01.2018

ՀՀ կառավարության << Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին>>, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> որոշումների նախագծեր Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնակարգման մասին
156 38199