Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման գործընթացը հստակեցնելու, վիճելի և խնդրահարույց կարգավորումները շտկելու, խորհրդի որոշումների կայացման, ինչպես նաև տնօրենի ընտրության գործընթացին դպրոցի մանկավարժների և սովորողների ծնողների ձայնն առավել ազդեցիկ դարձնելու նպատակով: 

  • Քննարկվել է

    27.03.2019 - 11.04.2019

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11254

Տպել

Առաջարկներ`

Արտակ Քյուրումյան

07.04.2019

Համաձայն առաջարկվող նախագծի 8-րդ կետի «Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի 3 անդամ:»: Գործող կարգի 9-րդ կետի համաձայն մանկավարժական խորհուրդը դպրոցի խորհրդի կազմում կարող է ունենալ 2 անդամ: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համաձայն (www.emis.am) Շիրակի մարզի Զարիշատ և Շաղիկ գյուղերի հիմանական դպրոցներն ունեն 2-ական, իսկ Սյունիքի մարզի Լիճք գյուղի դպրոցը՝ 3 ուսուցիչ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպե՞ս է վերը նշված դպրոցներում կազմակերպվելու քվեարկությունը և ինչպե՞ս են Զարիշատի և Շաղիկի դպրոցների 2 ուսուցիչն իրենց կազմից ընտրելու խորհրդի 3 անդամ:

Տեսնել ավելին